Բելառուսը և Ղազախստանը միշտ էլ դեմ են եղել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի ներկայացուցչին տեսնելուն:
Ինչքան շատ ես խորանում այս թեմայի մեջ այնքան ավելի հստակ ես գիտակցում, որ մենք մի կազմակերպության անդամ ենք, որտեղ առնվազն երկու պետության ներկայացուցիչներ անձնական շահերից դրդված ամեն գնով մեզ դեմ են դուրս եկել:
Բանից պարզվումա, որ Նազարբաևը և Լուկաշենկոն դեռ ամենասկզբից էլ դեմ են եղել, որ մեր ներկայացուցիչը, այն ժամանակ դեռ Խաչատուրովը, զբաղեցնի այդ պաշտոնը ու երկար ժամանակ է, որ ջանք են թափում, որպեսզի Ադրբեջանին ևս բերեն ու այդ կազմակերպության անդամ դարձնեն:
Չգիտեմ , ինչ գնով ուզումա լինի, չպետքա թույլ տանք իրավիճակի նման փոփոխությունը, որը աշխատելու է բացառապես ի վնաս մեզ: