Ֆեյսբուքյան օգտատեր Հասմիկ Վարդանյանը իր էջում գրել է․

«Բարության և կամեցողության վրա կառուցված հարաբերությունները ոչ գնել է հնարավոր և ոչ էլ վաճառել, դա հավետ է…

Երջանիկ ու անհոգ մանկության գրավականը երեխաների այդ տարիների երազանքներն ի կատար ածելու մեջ է թաքնված: Եվ ինչպես ժամանակին ասել է ֆրանսիացի հայտնի բարոյախոս Ժան դե Լա Բրյուրեը, «երեխաները չգիտեն ոչ անցյալ, ոչ ապագա, նրանք վայելում են ներկան» և հենց նրանց ներկան է հարկավոր լցնել սիրով և ջերմությամբ: Այս համատեքստում էլ, թերևս բոլորն էլ կհամաձայնվեն, որ երեխաների երազանքների իրականացման ինքնատիպ հաղորդաշարերից է «Ես կամ»-ը: Բազմաթիվ անգամներ ենք ականատես եղել, թե ինչպես են մանուկների աչքերը փայլում, երբ հաղորդման շրջանակներում իրականացվում է նրանց երազանքն ու նրանք հանդիպում են այն հայտնի մարդուն, ում ցանկանում են նմանվել, ում գործունեությունը հոգեհարազատ է դառնում նրանց համար և ինչու չէ, ապագայում մեծ բարձունեների հասնելու համար յուրահատուկ խթան է հանդիսանում նաև: Այս անգամ հաղորդման ֆորմատը մի փոքր այլ էր, քանի որ միանգամից 8 երեխա էր հանդիպելու իրենց սիրելի հայտնիին և երեխաները հանդիպեցին Գագիկ Ծառուկյանին, ում ջերմագին ընդունելությունը, սերն ու բերկրանքը սկսվեց հենց բարևից: Բոլորն էլ գիտեն, թե որքան անմիջական է իր շփումների ընթացքում ԲՀԿ առաջնորդը, ինչն այս դեպքում երեխաներին հավելյալ ինքնավստահություն հաղորդեց, դրա արդյունքում էլ հանդիպումն ու համատեղ անցկացված օրն անմոռանալի դարձավ բոլորի համար: Ըստ իս երեխաների հետ շփման և հաղորդակցման ընթացքում է երևում ցանկացած մարդու բուն էությունը և չնայած Ծառուկյանը տարիներ շարունակ իր ազգանվեր գործունեության ընթացքում մեկ անգամ չէ, որ ապացուցել է իր նվիրվածությունը մեր երկրին ու ժողովրդին, այդուհանդերձ այս շփման ընթացքում երևում էր ակնհայտ, ոչինչ արհեստական չէր, ոչինչ եթերային չէր, այս հանդիպումն ու ամբողջ ընթացքը, սրտից բխած ու միայն բարության ու կամեցողության վրա կառուցված հարաբերություններ էին, որը ոչ կգնես, ոչ էլ կվաճառես, դա հավետ կմնա յուրաքանչյուրի սրտում, որպես քաղցր մանկության ամենահիշարժան օրերից մեկը: Եվ քանի որ այդ երջանկության ակնթարթները հայ մանուկներին էր հնարավորություն ընձեռնվել վայելել, կարծում եմ յուրաքանչյուր հայ պետք է շնորհակալ լինի և հաղորդման կազմակերպիչներին ու հեղինակներին՝ հանձին տիկին Ռոզա Ծառուկյանի և բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց առօրյա հոգսերից շեղվելով, իրենց խնդիրները մի կողմն դնելով, ուրախության պահեր են պարգևում մեր հայ մանուկներին: Շնորհակալություն…»