Մի երկու խոսք էս նկարի մասին։
Ժողովուրդ նորմալա, շաատ նորմալա, որ Նիկոլ Փաշինյանին սենց կռուգի մեջ են վերցրել , էտ փաստը նույն չափ նորմալա, ինչքան, որ Սերժը անցնում էր ճանապարհ էին փակում։ Այո նորմալ երևությա, երկրի ղեկավարները պետք է ապահովված լինեն․․․ նույնիսկ մեզ համարա ամոթ, որ մեր երկրի ղեկավարին ինչ որ բան լինի։
Ավելին ասեմ, սա ոչ Նիկոլնա /դե ոչ էլ Սերժը/ որոշում, ոչ էլ Նիկոլի կարծիքն են հարցնում, քանի որ սա պետական պահպանության խնդիրնա ու իրանք էլ որոշում են, թե որ պայմաններում ինչ ձևի պաշտպանեն ու իրանց յուրաքանչյուր արած քայլ ունի իր նպատակը ու հաշվարկածա հաստատ։
Էս ամենը նորմալա ու լավ կլիներ, որ ժամանակին էլ էս ամեն ինչը քննադատողները հասկանային։
Վատը էնա, որ էս կռուգի մեջի մարդիկ և իրենց շրջապատը էնքան շատ են սաղիդ ուղեղը լցրել, որ դա աննորմալա, որ չեք իմանում ինչ անեք ու իրանք ընկել են իրենց փոսած փոսը։
Ես դեմ չեմ, որ քննադատում եք այս ամենը, ավելին՝ լռիվ հասկանում եմ ձեզ, քանի որ հենց էտ կռուգի մեջի մարդիկ են էտ ամենը քննադատելով եկել հասել էտ կռուգի մեջ, բայց միշտ իմացեք, որ ձեզ այ տենց պաթոսներով են խաբել ու էս կռուգի շատերի ելույթների "մեխը" եղելա սենց չնչին ու նորմալ բաներով ձեզ խաբելով փիառվելը ու շատերիդ մոտ դա անցելա։
Հուսամ գոնե կսթափվեք ու դուս կգաք ձեր համար ստեղծած ձեր աշխարհից։
Հիշեք, նորմալա դա, ձեզ միշտ խաբել են, թե դա շքեղությունա ու դրա շնորհիվ մտել են էս շրջանի մեջ։
Բենզինն էլա նորմալ, մեքենան էլ, ինչ որ չափով հարմարավետությունն էլ։