Մեծածախ շուկայում երեկ լոլիկի գին հարցրի, պատասխանն արդեն մի քանի լուրջ հարցեր առաջացրեց։
Լոլիկի գինը երեկ արժեր 350 դրամ։ Հասկանո՞ւմ եք, այս սեզոնին տեղական ջերմատան աճեցրած լոլիկն ավելի էժան է, քան ամռան ամիսներին էր։ Դա էլ մի կողմ։ Ես հիշում եմ՝ 2-3 տարի առաջ, երբ այս սեզոնին լոլիկի գինը 1500-2000 էր, ջերմոցատերերը բողոքի ակցիաներ էին անում, կռիվ, պատերազմ, թե դրսից ներմուծվող լոլիկն արգելեք, մենք վնասով ենք աշխատում, մենք կործանվում ենք, վա՜յ, հասեք, մի բան արեք։
Ոնց տեսնում ենք, 3 տարվա ընթացքում գազը թանկացել է, ու ավելացել են ջերմատները։ Բա ո՞նց եղավ, որ հիմա հնարավոր է վաճառել հինգ անգամ էժան, ո՞նց...