«Հայ-իրանական սահմանի փակումը Հայաստանի համար կլինի ինքնասպանություն, մենք կհայտնվենք թուրքական կղզում, բոլոր կողմերից կշրջափակվենք թուրքերով՝ բացառությամբ Վրաստանի, բայց հաշվի առնելով վերջինիս կախվածությունը թուրքական երկրներից, մասնավորապես՝ մեր երկու հարևաններից, պարզ է դառնում, թե ինչ վտանգներ են սպառնում մեզ:
Դա բացառված տարբերակ է, այն նույնիսկ չպետք է քննարկման դրվի: Հայ-իրանական հարաբերությունները կախված չեն կառավարություններից կամ ինչ-որ անձանց որոշումներից, դրանք հարաբերություններ են երկու ժողովուրդների միջև:
Կապ չունի՝ ով է իշխանության գլուխ կանգնած։ Սկսած 1990-ականներից՝ մի քանի կառավարություններ են փոխվել, բայց հարաբերությունները զարգանում են ցայսօր, եւ վստահ եմ՝ շարունակվելու են միշտ»: