Սցենար առաջին: Եթե Փաշինյանը մեկնի Մինսկ, ապա Լուկաշենկոյի հետ հանդիպումն անխուսափելի է: Դա լավ հնարավորություն է քննարկել և մեղմել երկկողմ լարված հարաբերությունները մինչև դեկտեմբերի 6-ի ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հանդիպումը: Այս պարագայում կոմպրոմիսն առավել կենսունակ է թվում:
Սցենար երկրորդ: Վարչապետը չի մեկնում Մինսկ, փորձ է կատարվում լարվածությունը թուլացնել այլ խողովակներով: Այս պարագայում առավել բարդ է լինելու դեկտեմբերի 6-ին գալ ընդհանուր հայտարարի: Մեծ հավանականություն կա, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար չի ընտրվի, իսկ այս դեպքում ժամանակը մեր օգտին չի աշխատում:
Կասկածից վեր է, որ բելառուսական կողմի հետ պետք է պայմանավորվել և որքան շուտ այնքան լավ: Կարծում եմ նաև, որ Լուկաշենկոն, այդուհանդերձ բացատրություն տալու է Փաշինյանին, բայց ոչ հանրային դաշտում, այլ փակ դռների ետևում: