«Զինվորը կաղալով է ծառայում : Հոսպիտալում ոչ վիրահատության կարիք են տեսնում, ոչ էլ բուժում», այս վերնագրով նյութը կարդալիս աչքիս առաջ եկան բոլոր այն զինվորները, ովքեր առողջական խնդիրներ ունեն, ովքեր նույնիսկ անմիջապես ինձ են դիմել, ոմանց կարողացել եմ զանգելով , ակմ այլ մեթոդներով հասցնել հոսպիտալ, ոմանց համար էլ պարզապես խորհուրդ եմ տվել հենց վարչապետին նամակով դիմեն:
Իրականում մեր բանակում ծառայում են զինվորներ, ովքեր ունեն առողջական խնդիրներ: Մինչև բանակ զորակոչվելը զինակոչիկի մոտ առկա թեթև հիվանդությունն արդեն ծառայության մեկ-երկու ամսում դառնում է լուրջ խնդիր: Բանակում , որտեղ ֆիզիկական ու հոգեբանական ծանրաբեռնվածություն է ունենում, հիվանդությունը գլուխ է բարձրացնում: Մշտապես իմ առաջրկություններից մեկն էլ եղել է այն, որ օրենք մշակենք, որով զինվորին ծառայության 6-րդ ամսում կրկին բժշկական հետազոտություն կանցկացնեն ու, եթե հարկ լինի բուժման , ուղարկեն բուժման:
Կարող եմ բերել բազմաթիվ փաստեր, որ զինվորը հենց շարքում ուշաթափվում է, քանի որ համեմատաբար պասիվ հիվանդությունը այդ ընթացքում գլուխ է բարձրացրել և լուրջ առողջական խնդիրներ ստեղծել: Ու ընդհանրապես, մեզ անհրաժեշտ է լուրջ բժշկական ծառայություն , նոր նորմատիվներով ներդնել բանակում: