Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեի կազմակերպիչ, Իրաքյան Քրդստանի նախկին նախագահ, իշխող ՔԴԿ-ի նախագահ Մասուդ Բարզանին 2017թ.-ի անկախության հանրաքվեից հետո առաջին անգամ այցելում է Բաղդադ:
Նա Բաղդադում հանդիպում կունենա Իրաքի վարչապետ Ադիլ Բդուլ-Մահիդի , խորհրդարանի նախագահ Մուհամմեդ ալ-Հալբոուսի և Իրաքի քաղաքական դերակատարություն ունեցող մի շարք կուսակցությունների ղեկավարների հետ: Առայժմ հայտնի չէ, թե նա կհանդիպի՞ նախագահ Բարհրամ Սալիհի հետ:
Այցը պատմական է, քանի որ պաշտոնական Բաղդադը Բարզանիին հայտարերլ էր Իրաքի թշնամի և բացառել նրա հետ որևէ երկխոսություն:
Մասուդ Բարզանին Բաղդադ է մեկնում Քիրքուի նավթի արտահամնման, ներքին և արտքաին մաքսատուրքի շուրջ ձեռք բերվծ պայմանավորվածութույուններից հետո: Այս այցը ես կարևորում եմ նրանով, որ Բարզանին հնարավոր է Իրաքյան Քրդստանի համար բերել նոր կարգավիճակի երաշխիք, որի փոխարեն նա իր ղեկավարած կուսակցությունը Իրաքի խորհրդարանում կաջակցի Իրաքի կառավարությանը: