Իմ ընկերներ, կառավարության այսօրվա անդամներ, կարծես սկսել եք կրկնել ՀՀԿ-ի սխալները, կարծես թե կտրվում եք արդեն ժողովրդից, շատ կցանկանայի սխալվել, սակայն նույն նախանշաններն եմ տեսնում․ «Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնող» արտահայտությունն անում էին նախկին վարչակազմի ներկայացուցիչները, երբ մենք բարձրաձայնում էինք խաղաղ պայմաններում սպանված զինծառայողների, բանակում չարաշահումների, կոռուպցիոն դրսևորումներին վերաբերող հարցեր։

 

Բանակին բան ասել չէր կարելի, սակայն ինչպես ցույց տվեց 2016 թվականի ապրիլյան քառօրյան, խնդիրները պետք էր լուծել, այլ ոչ թե պիտակավորել բարձրաձայնողներին։ Իրականում իշխանությունը ոչինչ է, այն հավերժ չէ, կար մեկը, որին թվում էր, թե ինքը հավերժ է, բայց մերժվեց։

 

Ուզում եմ միշտ հիշեք դա, որպեսզի մի օր որդեկորույս մորը չասեք․ "Եկել ես, մեր տոնը փչացնում ես, որ ի՞նչ անես"․․․