Ես ցավում, որ Վահագն Մարգարյանը կյանքից հեռացավ իր ամենածաղկուն ժամանակ , ափսոսում եմ ,որ արտիստը փայլեց բեմում ու չհասցրեց վայելել կյանքը,շատ բարի էր,ազնիվ ու պարզ... Բեմը իր տունն էր,կյանքի իմաստը,ապրելակերպը։
Հայաստանը Եվրատեսիլում և այլ միջազգային մրցույթներին պատվով ներկայացրած, Օպերայի և Բալետի Ազգային Ակադեմիական թատրոնի բալետի մենապարող ,տաղանդավոր Վահագնի վերջին հրաժեշտը պիտի լինի իր տունը դարձած Թատրոնից ,բայց երևի թե կառավարությունը հարմար չի գտել, որ Մշակույթի նախարարը հրահանգ տա,որ վերջին հրաժեշտը լինի իր հարազատ թատրոնից։
Ավելին ասել չեմ ուզում,դատեք ինքներդ։
Դու միշտ կմնաս բեմում իմ Ընկեր,
կմնաս մեր սրտերում ամենապարզ ու բարի Մարդ...
Վահագն Մարգարյան։