Ադրբեջանի ֆուտբոլի ազգային հավաքականը վերջին խաղը անցկացնում էր Կոսովոյի ազգային հավաքականի հետ՝ ՈՒԵՖԱ ազգային լիգայի խմբային փուլում:
Ավանդույթի համաձայն, երկու երկրների ազգային օրհներգերը պետք է հնչեին խաղից առաջ։ Ադրբեջանի ազգային հիմնը միացնելու ժամանակ Կոսովոյի երկրպագուները սկսել են սուլել ամբողջ հիմնի ընթացքում։
Դրա պատճառը այն է, որ Ադրբեջանը չի ճանաչել Կոսովոյի անկախությունը։
Այդ խաղում Ադրբեջանը պարտվեց 0։4 հաշվով։