Այ թե որտեղա թաղված շան գլուխը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը եկող շաբաթվա ընթացքում մեկնելու է Բելառուս, որտեղ հավանական է նաև, որ կքննարկվի Բելառուսից նոր զենք գնելու հարցը։
Այս այցի մասին խոսել է ադրբեջանցի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը հայտարարել է, որ Ադրբեջանը միշտ եղել է Բելառուսի կողքին, երբ այն խնդիրներ է ունեցել։ Հիմա էլ Բելառուսը որոշակի տնտեսական խնդիրներ ունի և Ադրբեջանը պատրասվում է օգնել իր բարեկան պետությանը։
Ճիշտ է ադրբեջանցի պատգամավորը հայտարարում է, որ զենքի գնման գործընթացը կախված է զենքերի որակից, գնից և հարմարություններից, սակայն ինձ թվում է նա այդքան էլ անկեղծ չէ։ Բելառուսը և Ղազախստանը ՀԱՊԿ-ում հանդիսանում են Ադրբեջանի աչքերը և բերանը ու հիմա էլ Ադրբեջանի թեթև ձեռքով այս երկուսը ծառայություն են մատուցում Ադրբեջանին։ Այս ամենը հաջողությամբ ավարտելուց հետո Ադրբեջանը որոշակի գումարի շրջանակներում զենք կգնի Բելառուսից։
Հաջողության չհասնելու դեպքում էլ վնասով դուրս չեն գա, քանի որ քայլերով որոշակիորեն կլարեն ՀԱՊԿ հարաբերությունները։ Ստանդարտ ադրբեջանական ծրագիր է, ով փողի օգնությամբ ցանկացած քայլի կարող է գնալ։