Լիլիթ Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
 
«Աժ-ն փաստացի լուծարված է, սակայն դեռևս նախկին պատգամավորները հնարավորություն ունեն օգտագործել այդ հարթակը թե օրենքներ ընդունելու, թե քաղաքական համար մեկ ամբիոնից տարբեր հայտարարություններ անելու համար, և Հանրապետական կուսակցության կառկառուն ներկայացուցիչները չեն զլանում մի վերջին անգամ ի ցույց դնել իրենց չունեցած պրոֆեսիոնալիզմը և ընտրությունների նախաշեմին քաղաքական դիվիդենտներ շահել:
 
Ըստ քննարկվող օրենքի նախատեսվում էր Կաթողիկոսին ևս ընդգրկել բարձրաստիճան անձանց պետական պահպանության ցուցակում և թիկնազոր հատկացնել: Հաշվի առնելով, որ եկեղեցին անջատ է պետությունից և ինքը ունի բավարար միջոցներ սեփական կարիքները հոգալու համար, պարզ է որ այս օրինագիծը քաղաքական շոու է կազմակերպված Հանրապետականների կողմից:
 
Նրանք փորձում են այս կերպ քրիստոնիայի, ազգային արժեքների պահպանողի դիմակ հագցնել իրենց: Քրիստոսի անվան միջոցով քաղաքական որևէ նպատակների հասնելու փորձերը ինքնին զզվանք են առաջացնում, քանի որ նրանք փորձում են խաղալ մարդկանց հոգևոր արժեքների վրա, և ի վերջո Աստվածաշնչյան տաս պատվիրաններից մեկը ասում է « Քո տիրոջ անունը զուր տեղը մի տուր»:
 
Մյուս կողմից տարբեր վարձու լրատվականների, կեղծ էջերի միջոցով փորձ է արվում հակաքրիստոնեական կեցվածք հաղորդել ԲՀԿ-ին և կառավարությանը: Նշեմ որ կառավարության ղեկավարը անրադառնալով այս հարցին նշել է որ, եթե նման անհրաժեշտություն առաջանա ապա դա կարելի է անել կառավարության որոշմամբ և սահմանադրությամբ եկեղեցին անջատ է և նրա ղեկավարը չի կարող հանդիսանալ բարձրաստիճան պետական պաշտոնյա:
 
Ցավոք սրտի մենք ականատես ենք լինում այն ճշմարտությանը, որ տականքների վերջին հանգրվանը հայրենասիրությունն է և եկեղեցին, սակայն նման քաղաքական ուժերի ժամանակը լրացել է և նման կերպ շարունկելու դեպքում մարդկանց կողմից մերժվելուց հետո, նրանք կարժանան նաև Աստծո մերժմանը»: