Ֆեյսբուքյան օգտատեր Իրինա Դանիելյանը իր էջում գրել է․
«Մեծամիտ, ինքնահավան մարդուն բնորոշ չէ հումորի զգացումը, քանի որ այն պահանջում է որոշակի ինքնահեգնանք:
Ուրիշի կարծիքի նկատմամբ արհամարհանք ունի և չի հանդուրժում քննադատությունը: Անգամ մենակ ժամանակ ինքն իրեն չի կարողանում խոստովանել սխալը:
Անհաջողության ժամանակ մեղադրում է ողջ աշխարհին, բացի իրենից...
Հաջողության ժամանակ սկսում է մտածել, որ դա միայն իր անձնական շնորհի ու ունակության արդյունքն է: Երկու դեպքում էլ կորցնում է խոհեմությունը, բանականությունը և շնորհակալության զգացումը...
Բացառված չէ, որ կարող է հասնել բարձունքների, բայց որպես կանոն արագ էլ գահավիժում է այդ բարձությունից, որովհետև իրականության ընկալման հետ խնդիր ունի: Հաճախ այդպիսի մարդիկ պատմության մեջ իրենց դերն են ունենում և ավելի հաճախ չարագուշակ, կործանիչ դեր: Շատ հայտնի զորավարներ, որոնք այսօր էլ համարվում են պատմական մեծություններ, իրականում ամենաիսկական մարդասպաններ էին, անխիղճ ու դաժան բռնակալներ, ովքեր առաջնորվում էին միայն փառամոլ ամբիցիաներով: Չինգիզ խանը իր երկիրն ստեղծելիս սպանեց 30-40մլն մարդու, Նապոլեոնը զոհ դարձրեց վեց միլոն մարդու, Ստալինի խղճին է 30 միլիոնի մահը: Լենկթեմուրը գլխատեց Սպահանի յոթանասուն հազարանոց բնակչությանը և գանգերից աշտարակներ սարքեց գենոցիդների մասին էլ չասեմ.... Մնացածը ինքներդ հիշեք եգիպտական փարավոններից սկսած մինչև Սադամ Հուսեին, Մաո Ցզեդունը ու... այո, նույն բանաձևն է,, Նպատակն արդարացնում է միջոցները կամ «Մի քանի հոգու մահը ողբերգություն է, միլիոններինը՝ վիճակագրություն»:
Ցինիկ, սատանայական վարքագիծ է, որը չգիտես ինչու ժողովուրդների կողմից փառաբանվում ու հերոսացվում են: Աշխարհի արձանների մեծ մասը բռնակալների արձաններ են և կարծեմ դրանով պարզ է դառնում, թե մոլորակն ինչ ուղերծով է զարգանում: кошмар է, որում ապրում են մարդիկ, кошмар որն ստեղծել են մարդիկ... իրական մղձավանջ ու խելագարություն..»