Աննա Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Մի փոքրիկ դիպված ՀՀ քաղաքացու աչքին անսովոր...
Պայմանավորվածություն ունեի Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանի հետ։ Օրը երեքշաբթի էր, երեկոյան 6_30։ Ընդունարանում սպասողների քանակը տեսնելով, զարմացա։ Ինչևէ։ Տեղեկացրի, որ տեղում եմ։ Դուրս եկավ մարզպետը հոգնած և կարմրած աչքերով։ Ներողություն խնդրեց բոլորից, ասաց, որ կընդունի ինձ ևս երկուսին, որոնք ներկայացնում էին դպրոց և ինչ որ կազմակերպություն։ Իսկ մյուներից խնդրեց ներող լինել, կընդունի վաղը, որովհետև արդեն ուշ էր։
Այնքան բարձր մակարդակ և մոտեցում ցուցաբերեց, որ մարդիկ մի բան էլ շնորհակալություն հայտնեցին և գնացին` վաղը հաստատ ընդունելու ակնկալիքով։
Մնացի ապշած։ Հրավիրեց ներս։ Առաջին խոսքս , որ եղավ, ասացի.
-Մարզպետ ջան խնդրում եմ հանկարծ չհուսահատվեք, գիտեմ դժվար է։
Պատասխան- երբեք, ամեն ինչ անում եմ սիրով։ Ամեն ինչ անելու եմ արմավիրցիներին օգնելու և լավագույնին հասնելու համար։
Մի պահ մոռացա, թե` ինչու՞ էի գնացել։
Ահա այսպիսին էր ԳԱԳԻԿ ՄԻՐԻՋԱՆՅԱՆ մարզպետը` արմավիրցու աչքին անսովոր»։