Էրդողանի իշխանությունն ամրապնդող թուրք-ամերիկյան տանդեմը մտորելու առիթ է տալիս:
Միացյալ Նահանգները դիտարկում է Ֆեթուլլահ Գյուլենին Թուրքիային արտահանձնելու հնարավորությունը:
Գյուլենն, ով Էրդողանի միապետության միակ լուրջ սպառնալիքն է, փաստացի Թրամփի կողմից նվիրվում է Թուրքիային: Հասկանալի է, որ ոչ հենց այնպես, ինչպես որ պատահական չէր Իրանի նկատմամբ պատժամիջոցների երկրորդ փաթեթից, որպես բացառություն, Թուրքիան առանձնացնելը:
Այս ամենի արդյունքում իհարկե տարածաշրջանում բալանսներ են խախտվում, իհարկե Ադրբեջանն է ավելի հարմար զգալու իրեն՝ մեծ եղբոր հաջողությունների մնացորդներից օգտվելով:
Հայկական արտաքին քաղաքական օրակարգում խախտված բալանսներից բխող մարտահրավերները չեզոքացնելու հարցն առաջնային պետք է լինի: Այս հարցում համագործակցության խողովակները պետք է բաց թողնել այն քաղաքական ուժերի համար, որոնք շատ ավելի հմուտ են, քան այսօրվա իշխանությունն է!!!