Աշխարհում ամենաբարդ իրավիճակը, դա հիմար հակառակորդի հետ գլուխ դնելն է: Մարդ ավելի է լավ խելացի հակառակորդ ունենա, քան անկանխատեսելի և անմեղսունակ ինչ-որ արարածի հետ հաշիվներ պարզի:

Եթե դիմացդ գտնվողը խելացի է , ապա շատ հեշտությամբ կարող ես հասկանալ, թե իր կատարած քայլերից որը ինչի համար է ու դրան ինչ կարող է հետևել: Սակայն բավականին անգրագետ հակառակորդի դեպքում չես կարող մարդկային որևէ կանխատեսում անել, քանի որ իրենց մոտ ամեն բան հիմնված է պահի ազդեցության տակ, տաք գլխով կատարվող որոշումների վրա:

Եթե մեզ Ադրբեջանի ռազմական ղեկավարության գոնե չնչին մասը որևէ լուրջ ռազմական գիտելիքներ ունենային, ապա վստահ կարելի էր ասել, որ Նախիջևանի հատվածում իրավիճակի սրումը տանում է նրան, որպեսզի իրենք մեկ այլ ուղղությամբ հարձակման անցնեն կամ որևէ գործողություն իրականացնեն:

Դա փորձված ռազմական գործողություն է, երբ սահմանի մի հատվածում սկսում ես թեթև իրավիճակ սրել, հակառակորդը սկսում է կենտրոնանալ այդ հատվածի վրա ու երբ հասկանում ես, որ հակառակորդի ամբողջ ուշադրությունը այդ հատվածում է, միանգամից հարվածում ես ամբողջությամբ այլ հատվածից, որի մասին նույնիսկ չէին էլ մտածում: Նման դեպքում հաջողության հասնելու շանսերը 50 տոկոսից ավելի են լինում:

Սակայն, ինչպես արդեն նշեցի, մեր բախտը նորմալ հակառակորդ ունենալու հարցում չի բերել ու մենք չենք կարողանում հասկանալ, թե թշնամին կոնկրետ ինչ է նախատեսել , քանի որ իրենք նույնպես չեն կարողանում հասկանալ, թե վաղը ինչ են անելու: Որոշումներն էլ կայացվում են ոտքի վրա:

Այդ պատճառով մենք ոչ մի վայրկյան չպետք է աչքաթող անենք սահմանի որևէ հատված, ամբողջ սահմանի երկայնքով հայկական բանակը պետք է հավասարապես հսկողություն իրականացնի: Ու կապ չունի հիմա Նախիջևանի հատվածում են ինժիներեկան աշխատանքներ կատարվում, թե Արցախի կամ Նոյեմբերյանի, բոլոր հատվածները հավասարապես պետք է պաշտպանվեն թշնամուց, մինչև վերջապես հասկանանք, թե այս խնդիրը երբ է լուծում գտնելու: