Կառավարությունը հավանություն տվեց «Ընտանեկան օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագծի վերաբերյալ կառավարության առաջարկությանը:
#Օրինագիծ
Առաջարկվում է բացառել նույն սեռի անձանց միջեւ ամուսնությունների կնքումը:
#Կառավարության_առաջարկ
Գործադիրն առաջարկում է գործող օրենքը թողնել անփոփոխ, քանի որ Սահմանադրությամբ սահմանվում է, որ ամուսնությունը հնարավոր է կնոջ և տղամարդու միջև, իսկ Ընտանեկան օրենսգրքով սահմանվում է, որ ամուսնության կնքման համար անհրաժեշտ են ամուսնացող տղամարդու և կնոջ փոխադարձ կամավոր համաձայնությունը, ուստի արդեն իսկ կարգավորված է օրենքի նախագծով կարգավորման ենթակա խնդիրը:
#armgov