Իսկ իրականում ամեն բան նույնն է, թուրքը նույն թուրքն է, մենք էլ նույն մենք ենք: Տարիներ առաջ Վազգեն Սարգսյանը մի բան գիտեր, որ նման կերպ էր արտահայտվում: Ու տարիներ շարունակ այս գիծը բռնած ապրում ենք: Ամեն անգամ ամենավճռական պահին թուրքը հրադադար է խնդրում, որպեսզի ամրապնդվի և շունչ քաշի: Մենք էլ այդ հրադադարը իհարկե թույլ ենք տալիս:
Այդպես էր 2016 թվականին ապրիլին, երբ հայկական կողմը արդեն պետք է անցներ լայնամասշտաբ գրոհի, ադրբեջանական կողմը հրադադար խնդրեց: Որպեսզի թարմանա, ուժ հավաքի: Դե մենք էլ միամիտ մարդիկ ենք, հրադադարն էլ չգիտենք ինչի վրա օգտագործենք: Հա, սրա մասին էլ այսօր խոսել է Վիտալի Բալասանյանը:
Հիմա էլ նույն իրավիճակին ենք բախվում, երբ Դուշանբեում Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ժամանակ Հայաստանի վարչապետը պայմանավորվում է, որ թուլացնեն սահմանի լարված վիճակը: Իսկ Ադրբեջանը ի՞նչ է անում: Այո , սկսում ամրապնդվել Նախիջևանի հատվածում, դե մյուս հատվածներում ևս, սակայն Նախիջևանը Ադրբեջանի համար հատուկ նշանակություն ունի: Ադրբեջանը շատ լավ գիտակցում է , որ Նախիջևանի հատվածում հաջողությունների հասնելը բարդ գործ է ու ամեն կատարած գործողություն կարող է շատ թանկ նստել իր վրա:
Ադրբեջանցում հարևանությամբ ապրելու միակ գլխավոր պայմանը այն է, որ միշտ պետք է գիտակցես, թե կոնկրետ հրադադարի պայմանավորվածության, որ հատվածում Ադրբեջանը կփորձի միավորներ հավաքել: Ցանկացած բանակցության կամ պայմանավորվածության արանքում թշնամին դիտարկում է մոտ ապագայում կատարվելիք որևէ ահաբեկչական գործողույթուն, որի նախապատրաստվելու համար փորձում է կարճ ժամանակով իրավիճակը հանդարտեցնել: