ՀՀ Լոռու նախկին մարզպետ, Հանրապետական կուսակցության անդամ Արթուր Նալբանդյանը հայտարարել է, որ կմասնակցի դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին. Այս մասին նա հայտարարել է իր ֆեյսբուքյան էջում.
«Հարգելի՛ և շա՛տ սիրելի լոռեցիներ Երկար մտորումներից հետո որոշում եմ կայացրել մասնակցելու դեկտեմբերի 9-ին անցկացվելիք խորհրդարանական ընտրություններին՝ որպես Հայաստանի հանրապետական կուսակցության կողմից առաջադրված ռեյտինգային թեկնածու՝ 9-րդ ընտրատարածքում:
Առաջիկա ծրագրերի մասին՝ շուտով»,-գրել է Արթուր Նալբանդյանը: