Ընտրություններից հետո Վանոյի վերադարձի, ու կարևոր չի՝ ինչ վերադարձի (մեղավոր ա՝ թող դատվի, մեղավոր չի՝ թող արդարացվի, էնքա՜ն էլ մեղավոր չի՝ թող համաներվի) հարցը սուր ա դրվելու։ Որովհետև չի՛ կարող էս կարգի աղմկահարույց, մութ ու կիսատ գործը մնալ հայոց պատմության գլխին առկախված։ Ու ցանկացած իշխանության վրա կասկած ու խարան ա մնալու Վանոյին աքսորում պահելու հարմար հնարքը։
Ուզում եք կարծեք՝ մարդակեր ա, ուզում եք կարծեք՝ հրեշտակ ա... հավասարապես պիտի շահագրգռված լինեք, որ դատական գործն ավարտին հասցվի։ Որովհետև էս դարում մարդու մեղավորությունը չի կարող լինել քաղաքային միֆերի ծիրում, պատիժն էլ՝ ըստ ամեն մեկի մաղձի խտության։ Ու թե անմեղ ա՝ պատժվում ա արդեն 20 տարի։
Թե մեղավոր ա՝ պատժվում ա արդեն 20 տարի, երբ չգիտենք՝ դատապարտվելու՞ էր արդյոք 20-ից ավել տարիների։ Վանոյի պատիժը պակաս ա միայն ցմահ բանտարկությունից... ու ցավոք ձգտում ա դառնալ էդպիսին։ Բայց առանց դատավճռի։