ՀՀ վարչապետի կոռուպցիայի դեմ պայքարի գծով օգնական Արեն Մկրտչյանը դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում կառաջադրվի որպես ռեյտինգային թեկնածու: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Մկրտչյանը:
««Իմ քայլը» դաշինքի ընկերներիս առաջարկով ս.թ. դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ առաջադրում եմ թեկնածությունս Լոռու մարզում որպես ռեյտինգային թեկնածու»,- գրված է Մկրտչյանի հրապարակման մեջ: