Տղերքի հիշատակը միշտ վառ կմնա: 2014 թվականին հայկական բանակը նախապես հայտարարած զորավարժությունն էր իրականացնում, որի ընթացքում օդ էին բարձրացել նաև մեր ուղղաթիռները: Սակայն ադրբեջանական բանակի ահաբեկիչ-զինվորները հենց նոյեմբերի 13-ին պետք ևս մեկ անգամ ցույց տային իրենց դեմքը:
Ադրբեջանցի զինծառայողներից մեկը խոցում է զորավարժությանը մասնակցող մեր ուղղաթիռը, որի արդյունքում զոհվում են` մայոր Սերգեյ Սահակյանը, լեյտենանտ Ազատ Սահակյանը և ավագ-լեյտենանտ Սարգիս Նազարյանը: Քանի որ ուղղաթիռը օդ էր բարձրացել զորավարժության համար, այդ պահին տղերքը որևէ ռազմական գործողություն չէին կատարում թշնամու դեմ, սակայն վախկոտ հակառակորդը խփեց թիկունքից:
Օրեր անց հատուկ նշանակության մեր տղերքը պատվով կատարեցին իրենց վրա դրված առաջադրանքը ու չեզող գոտուց դուրս բերեցին սպաներից մեկի մարմինը և մյուս երկու սպաների մասունքները: Պետք նաև նշել, որ այդ օրերի ընթացքում չեզող գոտու կոնկրետ այդ հավտածը ամբողջությամբ վերահսկվում էր ադրբեջանական բանակի կողմից, նրանք նույնիսկ մեկ վայրկյան աչք չէին թեքում այդ հավտածից ու մշտապես կրակի տակ էին պահում, որպեսզի մեր սպաների մարմինները չկարողանանք դուրս բերենք: Այդ ամենին նաև հետևում էին արբանյակների միջոցով ԱՄՆ-ից: Օպերացիայի ավարտից հետո բոլորը ապշած էին, որ հնարավոր է նման անթերի գործողթյուն կատարել:
Օպերացիայի ավարտից հետո կրկին հատուկ ջոկատայինները անցան մեր զոհված տղերքի վրեժը լուծելու սուրբ պարտականությանը: Ադրբեջանական կողմը դեռ երկար կհիշի, թե ինչպես վճարեց իր այդ ստոր քայլի համար:
Փառք մեր բոլոր վրիժառու տղերքին:
Փառք բոլոր ընկած հերոսներին...