Ինչպես և սպասվում էր, խորհրդարանական ընտրություններին ընդառաջ նաև Նիկոլ Փաշինյանի գլխավորած կուսակցությունում «արշալույսները խաղաղ չեն»:

Հայաստանյան մամուլում մի քանի տեղ արդեն նկատեցի, որ ՔՊ-ականները դժգոհ են մնացել կուսակցական ցուցակից, ավելին՝ Սյունիքում նույնիսկ ակցիա են իրականացրել, մեղադրել կուսակցական վերնախավին միայնակ որոշումներ կայացնելու համար: 

Պատմությունը կարծես թե կրկնվում է: Ցավոք, որոշ պրոցեսներ արդեն սկսել են նմանվել ՀՀԿ-ի փուլին հատուկ իրավիճակներին: Հույս ունեմ, որ Նիկոլը դեռ ժամանակ կունենա շտկելու իրավիճակը: