ՀՀ ԱԳ  փոխնախարարի պաշտոնակատար Ռուբեն Ռուբինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էկատարել՝ անդրադառնալով  ՀՀԿ-ի հրապարակած հայտարարությանը․

««Այդուհանդերձ, կրելով պատասխանատվության և դժվարին բարեփոխումների բեռը, Հայաստանի հանրապետական կուսակցությունը, հանդես գալով որպես իշխող ուժ, մի շարք հարցերում կրկնեց իշխանական կուսակցություններին բնորոշ սխալներն ու բացթողումները»,- գրված է ՀՀԿ խորհրդի՝ երեկ հրապարակած հայտարարության մեջ։

 

Այսինքն այս մարդկանց համար ընտրություն կեղծելը, ընտրակաշառք բաժանելը, մարդկանց ապօրինի ազատազրկելը, մարդասպաններին չդատելն ու ազատ արձակելը, զինվորից գողանալը, մամուլի վրա ճնշումներ գործադրելը, Մարտի 1 անելը, պետական համակարգը կոռուպցիայի մեջ թաղելը, համակարգային կաշառակերություն խրախուսելը պարզապես «սխալներ ու բացթողումներ» են։ Տենց, իմիջիայլոց՝ սխալ ա, արել ենք, էլի։

Ուղղակի ապշած եմ այս մարդկանց՝ իրականությանն առերեսվելու խրոնիկ անկարողությամբ»։