ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը հայտարարել է, թե ինչ ձեւաչափով է մասնակցելու արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Իր ֆեյսբուքյան էջում նա գրել է.

«Սիրելի՛ ընկերներ, բարեկամներ ու համախոհներ.

 

դեկտեմբերի 9-ին նշանակված Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին առաջադրվել եմ որպես պատգամավորի թեկնածու 4-րդ ընտրատարածքում, որն ընդգրկում է Էրեբունի, Կենտրոն, Նոր Նորք և Նուբարաշեն վարչական շրջանները։

Սպասվող ընտրությունները պետք է ձևավորեն ժողովրդի լիակատար վստահությունը վայելող խորհրդարան։
Հավատալով, վստահելով ու պահանջելով պետք է կերտենք այն Հայաստանը, հանուն որի պայքարում ենք բոլորս։
Յուրաքանչյուրիդ մասնակցությունը չափազանց կարևոր է։

Անհրաժեշտ է անարդարությունը, կաշառակերությունը, ոչ արդյունավետ կառավարումն ու հակաժողովրդական բոլոր երևույթներն արմատախիլ անել։

Համոզված եմ, որ միասնական ուժերով և ձեր վստահության քվեով անելու ենք շատ ավելին, քան կարելի է պատկերացնել։

Ժամանակն է տնտեսական հեղափոխության, որն ուժեղ պետության կարևորագույն բաղադրիչն է։

Ձեր` Վահե Էնֆիաջյան»