ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։ 

«Հարգելի ՀՀ քաղաքացիներ

 

Նոյեմբերի 12-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար: Ռուսաստանից դեպի Վրաստան ուղղությամբ՝ մոտ 2 կմ, տրանսպորտային միջոցների կուտակումներ կան, որի հիմնական պատճառը հացահատիկ տեղափոխող բեռնատարներն են:

Ստացված տեղեկատվության համաձայն՝ հայկական մեքենաների քանակը հերթում 1/5 է կազմում»,- գրել է Փամբուխչյանը:

Հիշեցնենք, որ երեկ՝ նոյեմբերի 11-ին, հայ վարորդները դժգոհում էին, որ Վերին Լարսից մինչև ռուսական սահմանը հսկայական խցանումներ են գոյացել՝ մի քանի կիլոմետր երկարությամբ: