Կարդացի ՀՀԿ խորհրդի հայտարարությունը ներքաղաքական իրավիճակի և ապագա ընտրությունների մասին։Իմ կարծիքով քաղաքական ուժը, որին հասարակությունը այսպես մերժել է ,պետք է սկսեր ինքն իր և հասարակության առջև պատճառների անկեղծ արձանագրմամբ։
Բայց արի ու տես ,որ
1. 2017թ. խորհրդարանական ընտրություններում հաղթած քաղաքական ուժի՝
ՀՀԿ-ի ղեկավարի' քաղաքական գործընթացներում անմիջական
պատասխանատվության ամրագրման և երկար տարիների փորձը նոր սերնդի
ղեկավարներին անցնցում փոխանցելու նկատառումներով 2018թ. ապրիլի 14-ի
ՀՀԿ խորհրդի նիստում միաձայն որոշում կայացվեց ՀՀ վարչապետի
պաշտոնում առաջադրել ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը
ՀՀԿ ն շարունակումա մեզ հավաստիացնել,որ Սերժ Սարգսյանը դարձավ վարչապետ իր փորձը սերունդներին փոխանցելու համար։
Ես ցավում եմ ,որ ՀՀԿ ում շարունակում են կասկածել մարդկանց մտածելու ունակության վրա։
2. o Թուլացավ կապը կուսակցության կենտրոնի և տարածքային, շրջանային ու սկզբնական կառույցների միջև: Շարքային կուսակցականների ձայնը դժվար լսելի դարձավ, և ներկուսակցական ժողովրդավարության մեխանիզմները նահանջ ապրեցին:
Այս կետը բացում է ՀՀԿ բացթողումների և սխալների գլուխը։Պարզվում է ՀՀԿ բացթողումները հիմնականում ներկուսակցական բնույթի են եղել։
Ուզում եմ հավատալ,որ ՀՀԿ ն իրոք հետևություններ է արել և այսուհետ կծառայի հասարակությանը։Բայց նշածս և այս տեքստում էլի շատ օրինակներ դեռևս շանս չեն տալիս։