Եթե մարդը մի երկու տարի չի աշխատում հավանականությունը մեծ է, որ դառնա խրոնիկ անգյալ:Հիվանդության պես մի բան : Յոգայի լեզվով ասած իր մեջ սկսում է գերակշռել տամաս գունան կամ հայերեն ասած թանձրաշարժության որակը:Նա կգտնի հազար ու պատճառաբանություն և հիմնավորում թե ինչու չի աշխատում կամ ինչու իմաստ չունի աշխատելը: Այսպիսի մարդիկ դառնում են նախ իրենք իրենց, հետո իրենց ընտանիքների և իհարկե պետության համար պրոբլեմ հատկապես այն պատճառով, որ իրենք և իրենց «գաղափարախոսությունը» վարակիչ են և կարող են ավելի մեծ մասսաներ «գաղափարապես վիրուսավորել»:Այդ պատճառով գրեթե բոլոր պետություններն էլ ունեն խրոնիկ անգյալության դեմ պայքարի մեթոդներ:

 

Սովետում օրինակ վարչական կամ քրեական պատասխանատվություն կար չաշխատելու համար:Ինչքան հասկացա Նիկոլը հենց դրա դեմ էր խոսում, բայց էդ հարցը խոսելով լուծվող հարցերից չի և վերջին հաշվով ոչ արևմուտքը, ոչ արևելքը, ոչ ձախերը ոչ աջերը էս հարցի լուծումը դեռ չունեն :Բոլոր տեղերում էս հարցը թույլ կամ ուժեղ արտահայտված գոյություն ունի: Բոլոր տեղերում էլ այս հարցի լուծման ուղիներ են փնտրում :Օրինակ դրանցից մեկն է ոչ թե սոցիալական վճարները այլ բոլոր քաղաքացիներին մինիմալ կենսական պահանջների համար ամենամսյա տրվող վճարները: Մարդը չպետք է աշխատի միայն այն բանի համար, որ սոված չմնա և ինչքան էլ տարօրինակ թվա հենց տարաբնույթ սոցիալական վախերն են մարդկանց գցում խրոնիկ անգյալության գիրկը:Տարբեր տեղերում արված մինիէքսպերիմենտները կարծես դրական արդյունք են տվել, բայց երևի դեռ մտածելու կա Մի երկու տարի առաջ Շվեցարիայում այս հարցը հանրաքվեով չանցավ:

 


Այսպիսի ծրագրի իրականացման համար Հայաստանը գումար չունի, բայց հաշվի առնելով իր փոքր չափերը կարող է շատ երկրների և դոնորների շահագրգռել, որպեսզի իրենք գումար տրամադրեն այսպիսի ավելի գլոբալ էքսպերիմենտի համար:Մարդ արդեն չգիտի դեսպան գնա թե մնա ու փոխվարչապետ աշխատի: