Կարծում եմ պետք չէ«կռիսական» գնալ,ու ասել թե վարչապետը 800000 ֊ին ասել է պոռտաբույծ ու աշխատողների վզին նստած։Իբր չեք հասկանում թե ում և ինչը նկատի ունի ասելով աշխատանք կա բայց հրաժարվում են աշխատել։Սա նորություն չի,ու այնպես չի,որ Սերժի ժամանակ էլ տենց չէր։Աշխատողը աշխատել ու աշխատում է իսկ չաշխատողը ավելի ճիշտ աշխատել չսիրողը չի աշխատել ու դժվար էլ աշխատի։Բացառությամբ հնարավորությունների սահմանափակում ունեցող մարդիկ,այդ 800000֊ի մեջ մեծ տոկոս են կազմում նրանք,ում հաքով գործ չկա,ու ես ուրիշի ձեռի տակ հո չեմ աշխատիները։Մեկը ես շատ մարդիկ եմ ճանաչում,ովքեր ամեն հնարավորություն ունեն աշխատելու բայց չեն աշխատում տարբեր իրանց արդարացնող պատճառներ մեջբերելով։Գիտեմ նաև նրանց ովքեր մի քանի հերթափոխով են աշխատում և հասցնում են նաև սովորել որ հետո ավելի լավ ապրեն։Ժամանակին,որ Սերժն էլ նման մի բան ասաց ես նրա հետ էլի համաձայն էի։Մարդկանց մի տեսակ էլ կա,որ դրսում հարազատներ ունի,ու ասումա երկիրը վատա գործ չկա խղճահարությունա առաջացնում,որ ինքը դիվանին նստի բայց հերը,մերը,կամ այլ հարազատը մի քանի հերթափոխով աշխատի օտարի ձեռի տակ ու իրանց պահի։Հետն էլ հասցնում են ամուսնանան ու ավելի լավ ապրեն քան մեր երկրում աշխատողները։Դա բնավորություն է։Ես ինքս չաշխատող բայց դրա հնարավորությունը ունեցող մարդկանց ցանկացած արդարացում չեմ ընդունում ու չեմ հարգում,քանի որ ես անցել եմ այդ ամենի միջով աշխատել եմ 13֊տարեկանում։Ուսանող տարիներին գիշերային հերթափոխով եմ աշխատել դեղատանը,ու շարունակում եմ աշխատել մինչ օրս։2008֊ թվականից անգամ մեկ ամիս առանց գործ չեմ մնացել։Դա տեսակ է։Իսկ վարչապետը խոսում է նրա մասին,որ պետք է այնպես անել,որ այդ մակաբույծ տեսակը,վերանա որը մեծ վտանգ է ցանկացած պետության համար։
Հ.Գ ԽՈՍՔՍ ՆՐԱՆՑ ՄԱՍԻՆ Է ՈՎ ԱՄԵՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԲԱՅՑ ԱՆՀԻՄՆ ՊԱՏՃԱՌՆԵՐՈՎ ՉԻ ԱՇԽԱՏՈՒՄ ՔԱՆԻ ՈՐ ՏԵՆՑ ԻՐԵՆ ՀԱՐՄԱՐԱ։