Վրաստանում նախագահական ընտրապայքարը վերջին երկու շաբաթվա ընթացքում լարվածություն է առաջացրել Ջավախքում: Հոկտեմբերի 30-ին ծեծի էր ենթարկվել ընդդիմության ներկայացուցիչ Աշոտ Ռաիսյանը, իսկ նոյեմբերի 7-ին՝ մեկ այլ ընդդիմադիր Ռեմիկ Պողոսյանը: Երկու դեպքում էլ ընդդիմությունը մեղադրում է Ջավախքից վրացական խորհրդարանի պատգամավոր ընտրված Հենզել Մկոյանին: Վերջինս մեզ հետ զրույցում հերքեց մեղադրանքները և հակառակ մեղադրանքներ հնչեցրեց:
Իշխող կուսակցությունը պնդում է, որ նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի քաղաքական կուրսը կրող ընդդիմադիր գործիչները դիմում են սադրանքների, բախումներ են հրահրում, որպեսզի իշխանության թեկնածուի նկատմամբ հակակրանք առաջացնեն:
Վրաստանում նախագահի ընտրությունը տեղի կունենա մինչև դեկտեմբերի 2-ը, իսկ Ջավախքում փոխադարձ մեղադրանքներն ու սպառնալիքները շարունակվում են, թեև բարիկադների երկու կողմում էլ հայեր են:
Կից նյութն՝ այստեղ։