ՀԱՊԿ գագաթնաժողովում նոյեմբերի 8-ին որոշվեց մերժել նոր գլխավոր քարտուղարի հայկական տարբերակը և կանգնել բելառուսական տարբերակի վրա:
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը երեկ երեկոյան հստակ ասաց, որ հայերը հետ են կանչել իրենց ներկայացուցիչ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին, և այլևս չեն կարող օգտվել ընձեռված հնարավորությունից:
Դեկտեմբերի 6-ին, գրեթե առանց կասկածի, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար կդառնա այբբենական հերթականությամբ՝ Բելառուսի ներկայացուցիչը: Իսկ ո՞վ է նա: Պարզվում է՝ Ստանիսլավ Զասը՝ Բելառուսի ԱԱԽ քարտուղարը, ռազմական կրթություն ստացել է Ադրբեջանում, երկար ժամանակ ապրել այնտեղ, իսկ 2018-ի գարնանը Բելառուսի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած «Պոլոնեզների» վաճառքում եղել է հիմնական գործող անձանցից մեկը:
Եվ այս մարդը պետք է ՀԱՊԿ-ում խոսի Հայաստանի անվտանգության մասին: Հայաստանը պաշտոնական, պետական, խորհրդարանական և այլ մակարդակներում այս առումով լուրջ անելիք ունի: Ի վերջո, կարող է Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերի 6-ին կիրառել իր վետոյի իրավունքը:
Կից նյութն՝ այստեղ