Նորություն չէ, որ կաթը նպաստում է ոսկրերի ամրությանը, իսկ գազարը լավացնում տեսողությունը: Սակայն որոշակի սննդամթերքներ միասին ուտելով կարելի է ավելի լավ պայքարել հիվանդությունների դեմ: Ներկայացնում ենք մի քանի տարբերակ:
1․ Կալցիում + ինուլին = առողջ ստամոքս, ուժեղ ոսկրեր
Եթե խնդիրներ կան մարսողության հետ, պետք է իմանալ ինուլինի մասին, որն օգնում է մարսողական համակարգում «լավ» բակտերիաների ճիշտ քանակի պահպանմանը:
Ինուլինը նաև օգտակար է ոսկրերին, քանի որ նպաստում է կալցիումի յուրացմանը: Ինուլինի լավ աղբյուր են արտիճուկը, սոխը, սխտորը, բանանը, ամբողջական ցորենի ալյուրը և այլն:
Կալցիումի լավ աղբյուր են կաթը, յոգուրտը, պանիրը, բրոկոլին, կաղամբը, սաղմոնը, նուշը, բրինձը և այլն:
Մի քանի տարբերակ
վարսակի փաթիլների շիլա՝ մեջը կտրտած բանան,
գրիլ արած ծնեբեկ՝ պարմեզան պանրով:
2. Կալցիում + վիտամին D = ուժեղ ոսկորներ
Մեր օրգանիզմը բավականին շատ D վիտամինի կարիք ունի կալցիումի յուրացման համար:
Վիտամին D պարունակվում է սաղմոնի, թունայի, ձվի դեղնուցի, նուշի և այլնի մեջ:
Հետաքրքիր համադրություններ են.
գրիլ արված սաղմոնը՝ կաղամբով,
օմլետը բրոկոլիով և պանրով,
թունա ձուկը ցածր յուղայնությամբ պանրով և ամբողջական ցորենի հացով:
3․ Վիտամին E + վիտամին C = սուր տեսողություն
E վիտամինն օգնում է կանխարգելել կուրության գլխավոր պատճառներից մեկը՝ մակուլյար դեգեներացիան, համատեղելով այն C վիտամինի հետ:
Վիտամին E պարունակվում է նուշի, գետնանուշի, արևածաղկի և այլնի մեջ:
C վիտամինի հրաշալի աղբյուր են ցիտրուսային մրգերը, կիվին, բուլղարական պղպեղը, բրոկոլին, լոլիկը, ելակը, կարտոֆիլը և այլն:
Կարելի է գետնանուշի կարագ քսել հացի վրա՝ ավելացնելով ելակներ,
աղցանի մեջ ավելացնել մանդարին և նուշ:
4. Երկաթ + վիտամին C = ավելի շատ էներգիա
Եթե անընդհատ հոգնածություն ես զգում, հնարավոր է, որ երկաթի պարունակությունն արյան մեջ պակաս լինի: Երկաթն օգնում է թթվածինը մատակարարել մկաններին, ուղեղին և ամբողջ օրգանիզմին:
Իսկ հիվանդության դեմ պայքարող C վիտամինն օգտակար է ատամների, սրտի և մաշկի համար, օգնում է երկաթի յուրացմանը:
Երկաթ պարունակվում է սպանախի, վարսակի փաթիլների, սև և կարմիր լոբիների, կարմիր մսի, ձվի մեջ:
Իսկ C վիտամին պարունակվում է ցիտրուսների, պղպեղների, կիվիի, ելակի և այլնի մեջ:
Կարելի է համատեղել հետևյալ կերպ.
սպանախով և նարնջով աղցան
վարսակի փաթիլների շիլա՝ ելակներով:
5. K վիտամին + ճարպեր = առողջ ոսկորներ և սիրտ
Ճարպերն օգտակար են, եթե ճիշտ ճարպեր օգտագործել: «Լավ» ճարպերը շատ օգտակար են՝ նվազեցնում են «վատ» խոլեսթերինը և օգնում են, օրինակ, K վիտամինի յուրացմանը:
Իսկ K վիտամինն անհրաժեշտ է ոսկրերի ամրացման և արյան մակարդման համար:
K վիտամինի աղբյուր են սպանախը, բրոկոլին, կաղամբը, բրուսելյան կաղամբը և այլն:
Ճարպերի լավ աղբյուր են ցանկացած տեսակի ընկուզեղենը, ձեթերը՝ ներառյալ զեյթունինը, ավոկադոն և այլն:
6. Բետա կարոտին + ճարպեր = փայլուն մաշկ
Մոռացիր ծերացման դեմ պայքարող բոլոր քսուկները: Բետա կարոտինը, որի յուրացման համար անհրաժեշտ են ճարպեր, վերածվում է A վիտամինի, ինչն էլ մաշկին տալիս է երիտասարդական փայլ:
Վիտամին A-ն օրգանիզմում կենտրոնական դեր ունի առողջ իմունիտետի և վերականգնողական համակարգերի համար, բայց առանց «լավ» ճարպերի այն չի յուրացվի:
Բետա կարոտինի լավ աղբյուր են գազարը, ծիրանը, քաղցր կարտոֆիլը, պապայան, սպանախը և այլն:
Ճարպերի լավ աղբյուր են ընկուզեղենը, արևածաղկի սերմերը, զեյթունի և այլ ձեթերը, ավոկադոն:
Համադրության օրինակներ.
քաղցր կարտոֆիլը ցողել զեյթունի ձեթով և եփել ջեռոցում,
գազարի հյութ սերուցքով:
7. Ցինկ + ծծմբային բաղադրիչներ = ուժեղ իմունային համակարգ
Ուշադրություն բոլոր սոխ և սխտոր սիրողներին: Այս 2 կծու բույսերն ավելին են անում, քան ուղղակի ուտեստին համ տալը: Դրանց մեջ պարունակվող ծծումբը նպաստում է ցինկի յուրացմանը:
Ցինկի լավ աղբյուր են բոլոր ամբողջական հացահատիկները՝ ներառյալ դարչնագույն բրինձը և ամբողջական հացահատկից հացերը: