ՀԱՊԿ -ի գլխավոր քարտուղար կարող է լինել Բելառուսիայի ներկայացուցիչը, ավելի կոնկրետ Ստանիսլավ Զասը, ով Բելառուսի ԱԱԽ քարտուղարն է:
Ո՞վ է Զասը...
Ստանիսլավ Զասը ծնվել է 1964թ.-ին Ուկրաինայում, 21 տարեկանում գերազանցությամբ ավարտել է Բաքվի բարձրագույն համազորային հրամանատարական ուսումնարանը, իսկ 1996թ-ին ոսկե մեդալով Բելառուսիայի զինվորական ակադեմիան :
Ստանիսլավ Զասը այն առանցքային դերակատարներից է, որի շնորհիվ Ադրբեջանի և Բելառուսիայի միջև տեղի է ունեցել ռազմական գործարք: Խոսքը վերաբերվում է 2018թ.-ի ապրիլի 18-ին հայտնի դարձած գործարքին, ըստ որի Բելառուսիան Ադրբեջանին է վաճառել (ում) 301 մմ տրամաչափի «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ: