Ազատություն եմ նայում Փաշինյանն ասում ա 800 000 մարդ մեր երկրում պարապ նստած ա, չի աշխատում ու բողոքում ա երկրից, ուզում ա թոշակ բարձրանա, աշխատավարձ բարձրանա...
Իյա պրն. Փաշինյան ջա՞ն, բարի գալուստ ռացիոնալների կլուբ, շատ լավ ա, արագ եք ադապտացվում իշխանական լինելու իրողություններին:
ԵԱՏՄ-ի պահը հիպերակտիվ ընկալեցիք, կարմիր գծերն ու արագաչափերը՝ մի քանի ամսում, հենց եկավ մարդկանց կերակրելու ու տնտեսության զարգացման պահը, ոնց որ մոռացաք, որ մի միլիարդ դոլարի վազվռատ էիք խոստանում ստվերից...
Անկեղծ շատ ուրախ եմ, որ սկսել եք հասկանալ, որ տնտեսության կազդուրման միակ ճանապարհը աշխատելն ա, ու մեր ազգի մեծ մասը թամբալ, մեծ-մեծ խոսող, իրա չարածների մեջ միայն իշխանություններին քննադատող խումբ է...
էս մասին հինգ տարի առաջվանից եմ գրել ու կանխատեսել եմ, որ հանրային շուկայում իրավիճակ չփոխվելու դեպքում, լիդերների փոփոխություններից ոչ մի ադրյունք չի փոխվի, պարզապես նոր լիդերները կսկսեն խաղալ հների կանոներով...
Գիտահանրամատչելի հոդվածներ ունեմ, իանդու հին լինկերով դեռ չեմ հրապարակում, որովհետև մի քանի ամսից ա իսկը վախտը լինելու...