Երևանի ավագանու «Լույս» դաշինքի անդամ Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Դպրոցներում սպորտի կամ այլ խմբակների համար դահլիճների վարձակալումը փաստորեն վիճահարույց ոլորտ է: Կան տնօրեններ, որ առերևույթ հայեցողաբար են մոտենում դահլիճի տրամադրմանը` վարձակալության տալով իրենց նախընտրած խմբակին, իսկ մյուսներին պատճառաբանում, որ դահլիճը զբաղված է: Այսօր դիմել եմ քաղաքապետին այդպիսի դպրոցներից մեկի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու և վարձակալության մերժման օբյեկտիվությունը պարզելու համար»: