Կասկած չունեմ, որ այս մութ պատմության մեջ իրենց կարևոր դերն են խաղացել ադրբեջանաթուրքական հատուկ ծառայությունները: Գաղտնիք չէ, որ թուրքական ազդեցությունը Գերմանիայում շատ մեծ է, այնտեղ առնվազն 4 մլն թուրք է ապրում: Այս առումով ՀՀ դեսպանության գործունեությունը պետք է որ խանգարեր թուրքերին, ավելին, ակտիվ գործունեությունը, հայ-գերմանական կապերի խորացումը բնավ էլ ձեռնտու չէ թուրք-ադրբեջանական կողմին, մանավանդ եթե հաշվի առնենք, որ Գերմանիայի բազմաթիվ հեղինակավոր թուրքեր անում են հայամետ հայտարարություններ և դառնում են մեր գործընկերները:
Այս պարագայում դժվար չէր ադրբեջանական նավթադոլարներ փոխանցել «Շպիգել» թերթին կամ մյուս լրատվամիջոցներին՝ կազմակերպելով հակահայկական մեդիա-արշավ:
Իսկ հիմա գերմանական դատարանը պատասխան քայլ է արել, ինչի համար շնորհակալություն Գերմանիայի արդարադատությանը:
Կից նյութն՝ այստեղ