Իլհամ Ալիևի՝ Արցախին վերաբերող «Մենք պահանջում ենք, որպեսզի մեր պատմական հողերն ազատագրվեն զավթիչներից» վերջին միտքն իրականում բավական հուսադրող է և ուշագրավ։

Ուշադրություն դարձրեք, Բաքվի բռնապետը Արցախն արդեն իսկ սկսել է դիտարկել որպես «պատմական հող»՝ այդպիսով փաստացիորեն նաև իր ընկալումներում «կարգավիճակով» հավասարեցնելով այն Հայաստանի մյուս հատվածներին, որովհետև նրա իսկ բնորոշմամբ՝ մինչ այս «պատմական հողեր» էին միայն Երևանը, Սյունիքը և Սևանը։

Իրականում հենց վերոնշյալ միտքը ցուցիչ է առ այն, որ եթե մի կողմ թողնենք քարոզչությունը, նույնիսկ հոխորտանքի ենթագիտակցական մակարդակում Բաքվում Արցախն ալևս համարում են ոչ թե Ադրբեջանի մաս, այլ բացառապես «պատմական հող», ինչի կապակցությամբ էլ շնորհավորում եմ նույն Իլհամ Ալիևին։

#բիզիմդիր