ԱՄՆ-ի ճնշումն Իրանի վրա տեղավորվում է ժամանակակից իրանական աշխարհայացքի հիմնասյուներից մեկի՝ շիայական իսլամի գաղափարական կաղապարների տիրույթում՝ ուժեղացնելով այդ երկրի իշխանության դիրքերը նաև ներքին քարոզչության ոլորտում։
Դեռևս միջնադարից եկող շիայական միստերիան ինքնին անպայմանորեն ենթադրում է ինքնակոչ և անարդար կառավարչի՝ Յազիդի մշտական գոյություն, որի դեմ անձնազոհ և աննկուն պայքարը շիայական հավատամքի առանցքային դրույթներից մեկն է։
Այս առումով, որքան էլ պարադոքսալ թվա, Միացյալ Նահանգներն Իրանի դեմ ուղղված գործողություններով, անկախ իրենց կամքից, պարբերաբար ստանձնում են հենց այդ, պատկերավոր ասած, Յազիդի գործառույթը, որի դեմ էլ շիաների պայքարը շատ հին պատմություն ունեցող գաղափարական տեղի է և, ըստ էության, ոչ թե արտառոց, այլ բոլորովին սովորական վիճակ։