Հիշում եք, չէ՞ կապույտ մազերով Ասյա Խաչատրյանին.
Ադրբեջանցի օգտատերերից ոմն Tehran Libre-ը մոտ մեկ ժամ առաջ լուսանկարներ է հրապրակել, որտեղ երևում է, որ նա և Ասյա Խաչատրյանը գտնվում են Թբիլիսիում։ Լուսանկարներից մեկում Ասյա Խաչատրյանի դիմացը երկու անձնագիր կա, որից մեկը, ամենայն հավանականությամբ, իրեն է պատկանում, իսկ մյուսը՝ Ադրբեջանի քաղաքացու անձնագիր է։


Tehran Libre օգտատիրոջ էջում կա նաև մի լուսանկար, որտեղ վերջինս պատկերված է Ադրբեջանի ներքին զորքերի կամ պետական անվտանգության ծառայության զորքերի զինծառայողի համազգեստով: