Տարեկան ոչ օրինական իմմիգրանտներից ԱՄՆում ծնվում են 250,000 երեխա, որոնք, ըստ ներկա ԱՄՆի օրենքի, դառնում են օրինավոր քաղաքացիներ․․․Հիմա, Դոնալդ Թրամփը այդ օրենքը ուզում է վերացնել, քանի որ, դրանից զատ, օրինակ, 20016 1.75 միլիոն օրինական ու ոչ օրինական իմմիգրանտներ հայտնվեցին ԱՄՆում․․ու բնական է, որ ԱՄՆի էկոնոմյան, ու ներքին պայմանները այսքան շատ իմմիգրանտներ չկարողանա հոգ տանել, քաղաքացիական իրավունքներով․․․․
Հետաքարքիր է, որ ԱՄՆի բարձրագույն դատարանը, երկար տարիներ երկրի անկախությունից հետո, Կարամիր Հնդիկներին, որ ծնվել էին ԱՄՆի հողի վրա, քաղաքացիություն չէր տալիս, մինչև 1924 թիվը, երբ ԱՄՆի կոնգրեսը նոր օրենքով, բոլոր Կարմիր Հնդիկներին ԱՄՆի քաղաքացիություն պարգևեց․․․
Հիմա այս հին, հնամաշ, օրենքի նախադեպով, ցանկանում են զրկեն ԱՄՆի հողի վրա ծնված երեխաներին քաղաքացիությունից, եթե ծնողները անօրեն իմմիգրանտներ են․․․
Ըստ ԱՄՆի բարձրագույն դատարանի վճռի, 1884 Elk v. Wilkins Բարձրագույն դատարանը որոշեց որ Ջոն Ելքը, Winnebago Indian, Հնդիկը, որ ծնվել էր Հնդիկների ռեզերվացյայում, Սահմանադրական իրավունք չունի ընտրելու, քանի որ ինք ԱՄՆի քաղաքացի չէր․․․
Ու որ կարդում եմ միջազգային մամուլը, Միացյալ Ազգերի Կազմակերպությունը տեսնում է մասսայական իմմիգրացյան Ամերիկայի կոնտինենտում, Եվրոպայի կոնտինենտում, այս թշվառ մասսաներին օգնելու ոչ մի կարգեր, միջազգային օգնության ձեռք չի մեկնում նրանց, հենց այս ժողովուրդների երկրներում, որպիսզի նրանք իրենց թշվառ երկրները չլքեն․․․
Այսօր կարդում էի, որ Ջորջ Սորոսը ցանկանում է ինչ որ գումարներով, այս իմմիգրանտներին օգնել, ու նա կողմ է մասսայական իմմիգրացյայի, ու խնդիր չի տեսնում զարգացած կապիտալիստական երկրներում այսքան մեծ քանակությամբ իմմիգրանտների ի հայտ գալուն․․․Դե բնական է, որ այս ՄԵԾ ԿԱՊԻՏԱԼԻՍՏԻ համար, կարևորը որ զարգացած կապիտալիստական երկրներում ի հայտ գան ՄԵԾ թվերով էժան աշխատուժ, աղտոտ գործեր անող էժան աշխատուժ․․․Դե ՄԵԾ կապիտալիստների համար մարդկային իրավունքներ, կամ արժանապատիվ կյանքի պայմանները այնքան էլ կարևոր չի, այլ կարևորը էժան աշխատուժն է․․․
Կարդում ես, տեսնում նկարները մասսայական իմմիգրանտների, ու սիրտս պայթում է, քանի որ, երբ հարցը գալիս է իմմիգրացյայի, դե մեր տատ պապերն էլ են ենթարկվել բռնի աքսորների, մեր Պապենական Հայաստանից, որ այսօր, արհեստականօրեն կոչվում է թուրքյա․․․․կամ շատեր էլ ենթարկվել են, ստիպվել իմմիգրացյայի ու այսօր, Հայ Ժողովրդի մեծամասնությունը ապրում է Սփյուռքում, քան Հայրենիքում․․․
Կարծում եմ, Հայաստանը պետք է Միացյալ Ազգերի Կազմակերպությունում, ինչ որ կարգեր նախաձեռնի, որպիսզի աշխարհ այս իմմիգրացյայի հարցերը արդարորեն, ու արժանապատվորեն լուծի աշխարհի ՄԱՐԴՈՒ համար․․․Մենք, Հայերս խելացի ազգ ենք, ՄԵԾ ՀՈԳԻ ունենք, ու շատ բան կարող ենք սովորացնել աշխարհի ժողովուրդներին․․․