Վարուժան Բաբաջանյանը հայտարարել է պաշտոնից հեռանալու և ակտիվ քաղաքականություն վերադառնալու մասին:
Ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով րոպեներ առաջ նա հայտարարեց, որ ուղեւորվում է Տավուշի մարզ, որտեղից առաջադրվելու է որպես ԱԺ պատգամավորի թեկնածու և որ այս ձեւաչափով շփումները հաճախակի կլինեն:«Լրագրությունից քաղաքականություն՝ մեկ քայլ է»,-նշեց Վարուժան Բաբաջանյանը, հավելելով, որ բազմաթիվ ծրագրեր ունի, նաև պարտավորություններ իր ընտրողների առաջ, ովքեր նախորդ խորհրդարանական ընտրությունների ժամանակ քվե են տվել իրեն:
Նախորդ ընտրություններում արձանագրված արդյունքների, առաջիկա ծրագրերի ու նորից առաջադրվելու պատճառների մասին՝ տեսանյութում: