Ադրբեջանական քարոզչամեքենան նոր գործիքակազմ է սկսել օգտագործել՝ իրենց համար անհարմար հայ դիվանագետների նկատմամբ։ Գաղտնիք չէ, որ Հայաստանյան դիվանագիտական ջանքերին Ադրբեջանը հակադրում է ոչ միայն դիվանագիտական, այլև ֆինանսական գործիքներ ու չեն խորշում սև փիառի նույնիսկ ամենակասկածելի դրսևորումներից։
Գաղտնիք չէ նաև, որ որոշ երկրներում թուրք-ադրբեջանական լոբբին առհասարակ բախվում է անզորության կոտրած տաշտակի առջև, երբ հույսները դնում են միայն դիվանագիտական խողովակների վրա։ Ու հենց այդպիսի դեպքերում Ադրբեջանը սկսել է գործադրել «խավիարային քղաքականությունը» այդպիս երկրների մամուլում։ Վերջիվերջո՝ մամուլում հոդված պատվիրելը շատ ավելի հեշտ է, իսկ երբեմն էլ՝ ավելի էժան, քան դիվանագիտական ճակատում մերոնց դեմն առելը։
Առաջին նման խավիարային մեդիահարձակումներից մեկին ականատես ենք լինում Գերմանիայի օրինակով, որտեղ Շպիգել պարբերականը ծավալուն հետաքննություն է արել «հայկական մաֆիայի» մասին, որում հպանցիկ ակնարկել է նաև ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանին։ Խորամանկությունը կայանու է նրանում, որ հենց հոդվածում հնչեցվում են մի քանի մեղադրանքներ ու նույն հոդվածում էլ դրանք հերքվում են, որովհետև նշվում է, որ բոլոր այդ դրվագներով ուսումնասիրությունները որևէ կերպ չեն հատատել, բայց դե սև փիառի էֆֆեկտը մնում ու նստվածք գոյացնում է։
Նման իրավիճակում հայկական պետությունը պետք է նեցուկ կանգնի իր դիվանագետներին ու դա անի ամբողջ թափով։ Գուցե մենք բավարար ռեսուրսներ չունենք, որպեսզի ինքներս կիրառենք նման գործիքակազմ, գուցե անգամ պետք էլ չէ նման ճղճիմ մեթոդների դիմել, բայց մեր պետությունը իր ողջ դիվանագիտական ու հեղինակության ռեսուրսով պետք է պաշտպանի իր դեսպաններին, որպեսզի դեսպաններն էլ կարողնան լիարժեք պաշտպանել մեր պետական շահերը այդ երկրներում