ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը կարծում է, որ օլիմպիական չեմպիոն Յուրի Վարդանյանը պետք է հուղարկավորվի Պանթեոնում. Այդ հարցով նա դիմել է ՀՀ ներկայիս վարչապետին.
«Հարգարժան Վարչապետ Նիկոլ Փաշինյան, համարում եմ որ Յուրի Վարդանյանը իր վերջին հանգրվանը պետք է ունենա Կոմիտասի անվան Պանթեոնում: Խնդրում եմ կայացնել այդ որոշումը»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է Արմեն Դարբինյանը: