Թուրքիայի քաղաքականությունը ՀՀ-ի հարցում հստակ է ու միանշանակ'առանց ադրբեջանական օկուպացված տարածքների ազատագրման հարաբերությունների կարգավորման մասին խոսք լինել չի կարող: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմը:
Նշվում է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանին, ինչպես նաև օրակարգում է պահելու ղարաբյան հակամարտության կարգավորումը:
«Եթե ՀՀ-ն ցանկանում է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ, ապա պետք է անհապաղ ազատագրի ադրբեջանական օկուպացված տարածքները»,-նշել են նախագահի աշխատակազմից:
Բացի այդ, ՀՀ-ն պետք է հրաժարվի 1915թ.-ի իրադարձությունների հետ կապված պահանջներից:
Թուրքիան շարունակում է իր ադրբեջանամետ դիրքորոշումը ղարաբաղյան հարցում, ինչպես նաև ժխտողական քաղաքականությունը 1915թ.-ի Հայոց ցեղասպանության հետ կապված: Դա նշանակում է, որ էրդողանյան Թուրքիան 'Բաքվի հետ տանդեմ կազմած շարունակելու է Հարավային Կովկասից հայերին դուրս մղելու, հայկական հարցը'հայերի ֆիզիկական բնաջմամբ լուծելու ռազմավարությունը:
ՀՀ-ն պետք է փոխի իր քաղաքականությունը Թուրքիայի նկատմամբ'շարունակի դաշնակցային կապեր հաստատել Անկարայի հակառակորդ երկրների հետ, կառուցի հակաթուրքական ճակատ'Հունաստանի, Կիպրոսի, Սիրիայի մասնակցությամբ, իսկ Թուրքիայի ներսում աջակցի քրդերին, ալևիներին և այլ կրոնական, ազգային փոքրամասնություններին'պանթուրքիզմի ծրագրի դեմ դաշնակիցներ գտնելով այդ երկրի ներսում: ՀՀ-ն պետք է ունենա Թուրքիայի զսպման ներքին'քրդեր, այլ ազգային փոքրամասնություններ, ինչպես նաև արտաքին'հակաթուրքական պետություններ, ճակատներ կամ լծակներ: