Ռուս ռազմական փորձագետ Իգոր Կորոտչենկոն, անդրադառնալով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ-ից զենք գնելու հավանականությանը, իր թվիթերյան էջում գրել է, թե այն ժամանակահատվածը, որում արվել է հայտարարությունը, պատահական չէր ընտրված: Կորոտչենկոյի կարծիքով՝ այն համընկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ստամբուլ կատարելիք այցի հետ, որտեղ վերջինս պետք է քննարկեր Սիրիայի հարցը: Ըստ Կորոտչենկոյի՝ սա ազդանշան է, որ Հայաստանը արդեն իսկ պատրաստ է «պառկել ԱՄՆ-ի տակ»:
Փաստորեն, ռուս փորձագիտական շրջանակների արձագանքը Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը բավական սուր է և ջղաձիգ: