Իսկ դուք գիտեի՞ք, որ Երևանում Աթարբեկյանի անվան դպրոց կա: Վերջերս ուղղակի ապշեցրեց այն փաստը, որ Երևանում այդ դահիճ-բոլշևիկի անունով դպրոց կա՝ Գևորգ Աթարբեկյանի անվան թիվ 61 հիմնական դպրոցը Նորքում:

 

Հետաքրքիր է, ի՞նչ են այս դպրոցում սովորեցնելու երեխաներին՝ թե ինչպես էր 1920-ականների սկզբին հայկական ՉէԿան՝ արտակարգ հանձնաժողովը գլխավորող Աթարբեկյանը (Օտարբեկով) բառացիորեն արյան մեջ խեղդում Հայաստանի անկախ հանրապետությունը և նենգաբար ոչնչացնում Սարդարապատի փառապանց հերոսներին:

 

Մեղք են, ուղղակի մեղք են այդ դպրոցի և՛ ուսուցիչները, և՛ աշակերտները՝ օր առաջ պետք է վերացնել այդ խարանը դպրոցի վրայից: Դիմում եմ Երևանի ավագանու անդամներին և խնդրում եմ անհապաղ զբաղվել այդ հարցով՝ դա իրոք որ մեր բոլորիս պատվի հարցն է: