Զարմանահրաշ երևույթ են Իլհամ Ալիևի մանկլավիկները...Սրանք և իրենց անմիջական ֆյուրերը՝ Իլհամ բաբան, առաջնորդվում են Հիտլերի կառավարությունում քարոզչության համար պատասխանատու Գեբելսի կարգախոսներից մեկով՝ "Որքան սուտը սարսափելի է, այդքան ավելի շատ են հավատում դրան..."

 


Այսօր Բաքվում Ադրբեջանի ԱԱԾ ղեկավար Մադաթ Գուլիևը հայտարարել է, որ Արցախյան հակամարտության ժամանակ և դրանից հետո Բաքվին հաջողվել է հայկական գերությունից ազատել 1480 ազերի...Սակայն, ըստ Գուլիևի, պարզվում է, որ Հայաստանում և Արցախում դեռ կան, չզարմանաք, 871 գերի ազերի-թուրքեր...Գուլիևը նաև հայտարարել է, որ այդ գերիներին հայերն օգտագործում են որպես ստրուկներ՝ ծանր աշխատանքներ կատարելու համար...Գուլիևն այդ "գերիներին" գտնելու համար հատուկ աշխատանքներ է կատարել՝ դրանց լուսանկարային և ԴՆԹ բազաներն է ստեղծել...

 


Ուղղակի ծիծաղելի են Գուլիևի հայտարարությունները... Պաշտոնական Բաքվի կողմից "կիրառվող" ապատեղեկատվության բազան տարիների ընթացքում չի էլ փոխվում...Բաքվում չեն հասկանում, որ 30 տարի էլ "ստրուկ" ազերիների մասին հեքիաթը պատմելով՝ նաև պետք է "ծերացնեն" այդ ստրուկներին և հասկանան, որ եթե նույնիսկ դրանք եղել են, ապա շատ վաղուց ողջ չեն կամ էլ պիտանի չեն "օգտագործման"...Սակայն Բաքվում մտածում են, որ իրենց 30-ամյա ստի արդյունքում, իբրև թե հայերի կողմից գերեվարված ազերիները չեն մեծանում՝ միշտ երիտասարդ են մնում և տանջալից աշխատում են միայն իրենց համար հայտնի, բայց Հայաստանում անհայտ վտանգավոր աշխատանքներ կատարելով...

 


Գուլիևը հպարտորեն նաև նշել է, որ այդ նույն ընթացքում Հայաստանին փոխանցվել է 507 գերի...Սակայն, չգիտես ինչու, չի մանրամասնել, թե որքան հայ է գերեվարվել և տանջալից մահ գտել Գոբուստանի բանտում, կամ ինչ պատճառով վերջերս ազերիական գերությունում հայտնված շատ հայեր Բաքվի "հյուրընկալության" հետևանքով մահացել են կամ հոգեկան խանգարում ստացել...