Ֆուտբոլին հրաժեշտ է տվել մեր ազգային հավաքականի ամենափորձառու պաշտպաններից մեկը' Ռոբերտ Արզումանյանը: Ռոբն ազգային հավաքականում անցկացրել է 74 հանդիպում, դարձել 5, այդ թվում' հիշարժան գոլերի հեղինակ' Իսպանիա, Պորտուգալիա:
Շնորհակալությո՜ւն, Ռոբերտ, տարիներ շարունակ եռագույնին քո նվիրումի, մեզ պարգևած ուրախության բազում ակնթարթների համար:
ՀԳ․ Հուսամ՝ ՀՖՖ-ն առաջիկա ընկերական հանդիպումներից մեկը կդարձնի Արզումանյանի հրաժեշտի հանդիպում՝ ֆուտբոլասերներին հնարավորություն տալով շնորհակալություն հայտնելու մեր կենտրոնական պաշտպանին: