Դուգինի հոդվածից շատ հետաքրքիր եզրակացություններ է կարելի անել։ Նախ, նա Ադրբեջանի հետ է աշխատում և այնտեղից եկամուտներ ունի, այդ իմաստով նրա շեշտերը Ադրբեջանի օգտին են, դա հասկանալի է, սակայն նրա տեղեկությունները, համոզված եմ, արտահայտում է իրավիճակը։ Դուգինը Կրեմլի "ձայնը" չի, սակայն բավականին լավ է տեղեկացված։
Ըստ Դուգինի․
- եթե չլիներ իշխանափոխությունը, հինգ շրջանների վերադարձի հարցը կարելի էր համարել լուծված, սակայն հիմա իրավիճակ է փոխվել ու նոր բանակցություններ են առջևում սպասվում,
- ամերիկացիները խանգարում են հարցը լուծել ըստ նախանշված սցենարի, որովհետև իրենց սեփական շահերն են հետապնդում,
- ըստ Դուգինի այդ հարցը տարածաշրջանի երկրները պետք է լուծեն։ Նկատի ունի, որ ամերիկացիներն այստեղ անելիք չունեն;
Այս առումով կարծում են նա ճիշտ է ներկայացրել իրավիճակը և մեծ հաշվով առանց նրա այս կարծիքի էլ էր վիճակը պարզ, սակայն մի լրացուցիչ տեսակետ ևս հստակեցրեց վիճակը։
Ռուսաստանի խաղը տարածաշրջան զորք մտցնելն է, որը պետք է կատարվի Հայաստանի համաձայնությամբ։ Եթե պատերազմի միջոցով Ադրբեջանը հարցը լուծեց, ապա ոչ թե Ռուսաստանը զորք չի կարողանա մտցնել, այլ կարող է առհավետ կորցնել իր ներկայությունը Հարավային Կովկասում ու պետք է մտածի Հյուսասին Կովկասը չկորցնելու մասին՝ սկզբի համար, հետո մտածելու ավելի շատ բան կունենա։ Առհասարակ Արցախի հարցը այսքան տարի սառեցված լինելը պայմանավորված էր նրա աշխարքաղաքական նշանակությամբ և գերտերությունների ու տարածաշրջանային հիմնական խաղացողների հակասություններով։
Ադրբեջանին պետք է խաբել Ռուսաստանին, իր ուզածը ստանալուց հետո ինչ-որ կերպ թույլ չտալ ռուսական զորքի մուտքը։
Իրանը այնպիսի վիճակում է, որ պատրաստ է ամեն ինչի, որպեսզի թույլ չտա ամերիկացիների մուտքը տարածաշրջան։
Ամերիկացիները ցանկանում են խանգարել Ռուսաստանին զորք մտցնել այստեղ ու Արցախի հարցը հայտարարում են համաշխարհային հարց, այսինքն դա միայն ռուսների ու թուրքերի գործը չի (Իրանը հարցը չենք քննարկում, Իրանը ներկա պահին պաշտպանվողի, այլ ոչ թե հարց լուծեղի դերում է)։
Կարծում եմ սա է ստեղծված դասավորությունը, եթե շատ պարզ ներկայացնենք խճանկարը։
Եզրակացություն - նախկին սցենարը սառեցված է, մնացածը բանակցություններից և փոփոխող իրավիճակից հետո կհստակեցվի։